Վիկտոր Բատուրինի դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել
Ռուսաստան
Մոսկվայի քննչական վարչությունը երկրորդ քրեական գործն է հարուցել Վիկտոր Բատուրինի դեմ՝ հարկային պարտավորություններից խուսափելու, հարկեր չվճարելու, 2007 թ.–ին հարկային մարմիններին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար։
Ընդհանուր առմամբ՝ այդ քրեական գործով պետությանը հասցված վնասը կազմել է 178,4 մլն ռուբլի։ Հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Վիկտոր Բատուրինը ձերբակալվել էր՝ կեղծ դրամանիշեր վաճառելու և փողերի լվացման փորձ իրականացնելու մեղադրանքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)