Կորոնավիրուսի հաղթահարման աջակցության հաշվի մուտքերը կազմել են մոտ 691,5 մլն դրամ
Հայաստան
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 27-ի ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 691 մլն 470 հազար 587.8 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 2802: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է