«Ժողովուրդ». ԲՀԿ առաջնորդը Սերժ Սարգսյանին սատարելու մասին, դեռևս հարյուրտոկոսանոց խոսք չի տվել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` վերջերս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են Մոնակո քաղաքում:
Թերթի տեղեկություններով` քննարկման թեման եղել են ՏԻՄ և 2013-ի նախագահական ընտրությունները:
Չնայած նրան, որ Գագիկ Ծառուկյանի խնամին՝ Հովիկ Աբրահամյանը, հայտարարել է, որ ԲՀԿ-ն պաշտպանելու է ՀՀԿ առաջնորդին, սակայն ԲՀԿ նախագահն այդ զրույցի ժամանակ դեռևս հարյուրտոկոսանոց խոսք չի տվել Սերժ Սարգսյանին սատարելու մասին:
«Նախագա՛հ ջան, սեպտեմբերին հարյուր տոկոս կասեմ' ինչ ենք անելու, հիմա չեմ կարա»,- նշել է Ծառուկյանը:
Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից: Վերջինս ոչ հաստատել, ոչ էլ հերքել է այդ հանդիպման մասին լուրը. «Նախագահական ընտրությունների հետ կապված' մեր ասելիքն ու մեր դիրքորոշումը չի փոխվել, շատ հստակ եմ պատասխանում»,- գրում է «Ժողովուրդ»-ը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին