«Հայկական Ժամանակ». Ցավում եմ, որ մեր երկրում օրենք չկա. ՀՀԿ պատգամավոր
Հայկական Մամուլ
Նախօրեի գիշերը, ժամը 23-ի սահմաններում Մասիս քաղաքում կրակոցներ են հնչել: Կրակողներից մեկը Մասիսի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Ավետիք Դալլաքյանի որդին է, որը բերման Է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն հայտարարել է, որ «սուտի բանից» սկսած վիճաբանությունը, որն ավարտվել է կրակոցներով, հրահրել է Մասիսն ընդգրկող թիվ 16 ընտրատարածքից մայիսի 6-ի Աժ ընտրություններում պատգամավոր դարձած ՀՀԿ խմբակցության անդամ Մուրադ Մուրադյանը (նախկինում' բնապահպանության նախարար): Վերջինս էլ «ՀԺ»-ի թղթակցին ասել է, թե մեր երկրում օրենք չկա:
«Եթե երկրում արդարություն լինի, էդ Ավոն պետք է արևին ոեշոտկի այն կողմից նայի, միշտ ասել եմ սաղ ղեկավարների մոտ, բայց, ցավոք սրտի, օրենքը չի աշխատում, էլի: Ցավում եմ, որ մեր երկրում օրենք չկա, էդ էլ կարոդ եք գրել»,- ասել է Մուրադ Մուրադյանը: Հանրապետական պատգամավորը, որը փաստորեն համոզված է, որ երկրում արդարություն չկա, այլ ուշագրավ հայտարարություններ էլ է արել։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին