«Ժողովուրդ». Ծաղկաձորի քաղաքապետը «Ժուչոկ» է աշխատո՞ւմ
Հայկական Մամուլ
Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանին մի շարք գործարարներ, քրեական աշխարհի հեղինակություններ, ինչպես նաև պաշտոնյաներ սկսել են մեղադրել այն բանում, որ նա «ժուչոկ» է աշխատում:
Այլ կերպ ասած՝ Ծաղկաձորում կայացած իրենց հանդիպումների մասին քաղաքապետը պարբերաբար տեղեկացնում է մամուլին: Բանը հասել է նրան, որ համապատասխան մարդիկ Գ. Միրզոյանի արածների մասին փաստերով դժգոհել են ՀՀԿ-ում: Խոսակցությունը հասել է նաև Սերժ Սարգսյանին: Գ. Միրզոյանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքել է այս լուրերը:
«Բազմաթիվ և թյուր կարծիքներ կարող են լինել: Չի կարելի: Ես նման բաներ չեմ լսել իմ մասին, ու նման բան չկա: Հաջողություն Զեզ»,- ասել է քաղաքապետն ու անջատել հեռախոսը։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին