«Հայկական Ժամանակ». Օդի ջերմաստիճանի նվազումը կսկսվի վաղվանից
Հայկական Մամուլ
Ի հեճուկս բազմաթիվ լրատվամիջոցների պնդմանը, թե այսօր տարվա ամենաշոգ օրն է լինելու, ըստ ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետի»՝ այսօր օդի ջերմաստիճանը չի գերազանցելու +39 աստիճանը, այսինքն՝ սպասվում է այնպիսի եղանակ, ինչպիսին վերջին օրերին էր։
Ի դեպ, կանխատեսումներ անելը բավական անշնորհակալ գործ է, քանի որ, օրինակ, երեկ Երևանում, օրվա մեծ մասը ամպամած եղանակ էր, մինչդեռ այդպիսի եղանակ չէր կանխատեսվել: Թեև ավելի վաղ հայ մասնագետները կանխատեսել էին, որ օդի ջերմաստիճանի նվազում կգրանցվի օգոստոսի 19-ից միայն, բայց երեկվա տվյալներով՝ այդ գործընթացը կսկսվի հենց վաղվանից, երեկոյան ժամերից սկսած:
Թերթը նշում է. որ անցած տարի օգոստոսի 1-ին Երևանում օդի ջերմաստիճանը հասել էր 41 աստիճան տաքության: Այս տարի նման ջերմաստիճան չի գրանցվել, դեռևս չի էլ կանխատեսվում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին