«Առավոտ». Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետին սպասվում է կալանքի երկու ամսով երկարացում
Հայկական Մամուլ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով ընդգրկվել է երկրորդ պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանը:
«Առավոտ»-ը գրում է, որ նա ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վաղինակ Գևորգյանի հետ կշարունակի իրականացնել Ս. Հովհաննիսյանի պաշտպանությունը:
Թերթը հիշեցնում է, որ Սամվել Հովհաննիսյանը կասկածվում է մեկ այլ դատապարտյալի միջոցով դատապարտյալ Ջամալ Սլոյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ: Ի դեպ, Լուսինե Սահակյանը ՔԿՀ նախկին պետի պաշտպանն է եղել արդեն կարճված մեկ այլ քրեական գործով, տարիներ առաջ Հովհաննիսյանը կասկածվում էր առևանգման մեջ: «Առավոտ»–ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին սպասվում է Ս. Հովհաննիսյանի կալանքի երկու ամսով երկարացումը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին