«Հրապարակ». «Նոյյան» բնական հյութերի գործարանում մի քանի ամիս է աշխատակիցներին աշխատավարձեր չեն վճարել
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը տեղեկացել է, որ «Նոյյան» բնական հյութերի գործարանում մի քանի ամիս է աշխատակիցներին աշխատավարձեր չեն վճարել: Այս մասին թերթի խմբագրություն էին ահազանգել մի խումբ աշխատակիցներ: Նրանք չցանկացան ներկայանալ՝ վախենալով, որ կզրկվեն նաև իրենց վաստակած գումարից:
Պարզվում է՝ այստեղ սկսվել են նաև կադրային կրճատումներ: Արդյոք ֆինանսական խնդիրնե՞ր են ծագել գործարանում, և սնանկացման վտանգ կա՞, աշխատակիցները չկարողացան պատասխանել, միայն պահանջում են աշխատավարձը, հակառակ դեպքում բողոքի ակցիաներով այն կպահանջեն։
Թերթը նշում է նաև, որ գործարանը պատկանում է «Եվրոթերմ» ընկերությանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին