«Հայկական Ժամանակ». Հայաստանի բոլոր պաշտոնյաներն ազնվագույն անձինք են. պաշտոնական տվալ
Հայկական Մամուլ
ՀՀ պաշտոնատար անձանցից ոչ ոք այս տարվա անցած ժամանակաշրջանում ի պաշտոնե ստացած ոչ մի նվեր չի հանձնել պետությանը: Այս տվյալը «ՀԺ»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանը:
«ՀԺ»-ն ենթադրում է, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները և հանրային ծառայողներն անցած ժամանակաշրջանում՝ ազգակցական կապի մեջ չգտնվող անձանցից 100 հազար դրամը գերազանցող արժեքով նվեր չեն ստացել: Բանն այն է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներն իրավունք չունեն ստանալու այնպիսի նվերներ, որոնք նրանց չէին տրվի, եթե համապատասխան պաշտոնը զբաղեցրած չլինեին: Իսկ եթե պաշտոնյաներին հրապարակային պաշտոնական միջոցառման ժամանակ է ինչ-որ պարգև կամ նվեր տրվել, որը 100 հազար դրամից ավելի թանկ արժե, ապա համապատասխան պաշտոնատար անձը պարտավոր է դա տրամադրել բարեգործության նպատակով կամ հատկացնել այն պետական մարմնին, որտեղ աշխատում է, և դա կդառնա այդ կառույցի սեփականությունը:
Այլ կերպ ասած, պաշտոնական տվյալներից հետևում է, որ Հայաստանի բոլոր պաշտոնյաներն ազնվագույն անձինք են: Իրականությունը ոչ միայն այդպիսին չէ, այլև հակառակը՝ պաշտոնյաների մեջ շատ դժվար է գտնել միմիայն իրենց աշխատավարձով ապրողների: Կասկածից վեր է, որ Հայաստանի պաշտոնյաները ոչ միայն ի պաշտոնե ստացած նվերներն են թաքցնում, այլ նաև՝ եկամուտների մի զգալի մասը»։
«ՀԺ»-ն նշում է նաև, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլ պաշտոնյաների ներկայացրած հայտարարագրերի ստուգման մեխանիզմ չունի:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին