«Հայկական Ժամանակ». Երևանում բացված «Պուտին» ակումբն այլևս չի գործում
Հայկական Մամուլ
Երեկ «Հժ»-ի թղթակիցը նկատել Է, որ Երևանի Խորենացու փողոցում բացված «Պուտին» ակումբն այլևս չի գործում, և այնտեղից հանված Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծադիր նկարը: Ակումբի զբաղեցրած գրասենյակում այլ մարդիկ են եղել, որոնք պարզաբանել են, որ տարածքն իրենք վարձակալում են այս ամսվա սկզբից:
Թերթը հիշեցնում է, որ դեռևս փետրվարին հայ հասարակությանը ցնցեց ՀՀ-ում «Պուտին» ակումբներ բացելու լուրը, որը բուռն քննարկման առարկա դարձավ՝ հաճախ էլ վերաճելով պուտինականներին ուղղված ծաղրի: Ակումբի նախաձեռնությունը ԱՊՀ երկրների երիտասարդական միության կառավարման խորհրդինն էր, և այդ ակումբների միջոցով պետք է հանրայնացվեին այն ժամանակ ՌԴ վարչապետ ու նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի գաղափարները:
Նշված միության հայաստանյան պատասխանատու Արարատ Ատեփանյանից «ՀԺ»-ի թղթակիցը փորձել է պարզել, թե ուր է երևանյան «Պուտին» ակումբը: Դեռ ավելի վաղ ամեն ինչ հուշում էր այն մասին, որ այդ ակումբները մեռնում են դեռ չծնված:
Ստեփանյանը հայտարարել է, որ ակումբը տեղափոխվել է իրենց ամառային ճամբար՝ Արարատի մարզի Լանջազատ գյուղում գտնվող պանսիոնատ, որտեղ երիտասարդները և՛ հանգստանում են, և՛ ակումբի գործերով զբաղվում:
«ՀԺ»-ի թղթակցի դիտարկմանը, որ երևանյան ակումբի տարածքն այլ վարձակալ ունի, Ստեփանյանը պատասխանել է. «Երբ որ մեր ամառային ճամբարը վերջանա, և մենք գանք Երևան, նախատեսում ենք ավելի մեծ տարածք ունենալ, դրա համար դա մեզ արդեն պետք չէր»: Ճամբարի ավարտի հստակ ժամկետը հայտնի չէ: Դա, ըստ նրա, կլինի մեկ կամ գուցե երկու ամսից։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին