Հայաստանն այսուհետ դասվում է անվտանգ ծագման երկրների շարքում. Նիդերլանդներում ՀՀ դեպանություն
ՀայաստանՆիդերլանդների Արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղարի որոշմամբ Հայաստանն այսուհետ դասվում է անվտանգ ծագման երկրների շարքում: Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեպանությունը:
«Նիդերլանդների Արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղար Անկի Բրուկերս-Կնոլը Ներկայացուցիչների պալատին մարտի 27-ին հղած նամակով տեղեկացրել է, որ 2018թ. մայիսից ի վեր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները զգալիորեն նպաստել են երկրում իրավակարգի և օրենքի գերակայության հաստատմանը, շեշտակի նվազել է Հայաստանից ապաստան հայցողների քանակը և մի շարք այլ ցուցանիշներ Հայաստանն այուսհետ դիտարկվում է որպես ծագման անվտանգ երկիր»,-ասված է հաղորդագրության մեջ: