Արդյոք Գերմանիան ուղարկո՞ւմ է Իրան միջուկային զենքի բաղադրիչներ
Աշխարհ
Գերմանիայում ձերբակալել են 4 մարդու Իրան միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ բաղադրիչներ ուղարկելու մեղադրանքով։
Հետախուզումն ու ձերմակալումը տեղի է ունեցել Համբուրգում, Օլդենբուրգում ու Վեյմարում։ Ձերբակալվածները մեղադրվում են Թուրքիայի ու Ադրբեջանի դրածո ընկերությունների արտադրանքի օգտագործման մեջ, որի արդյուքնում շրջանառվել է մեկ միլիոն եվրո։ Գերմանիայում էմբարգո է գործում Իրան միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ բաղադրիչներ ուղարկելու վրա։ Մի շարք արևմտյան երկրներ կարծում են, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում, չնայած Թեհրանը շարունակ կրկնում է, որ միջուկային զենքը ունի բացառապես խաղաղ բնույթ։ Ներկա պահին Իրանը երկրի կենտրոնական մասում գտնվող քաղաքներից մեկում ծանր ջրի վրա ռեակտոր է կառուցում։
Ամերիկյան փորձագետները կարծում են, որ Իրանը միջուկային զենքը կօգտագործի եկող տարվա սկզբին, սակայն բաղադրիչների մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով զենքի կիրառումը կարող է հետաձգվել։ Դատարանը հայտնել է, որ ձերբակավածներից մեկը Գերմանիայի քաղաքացի է, իսկ երեքը երկքաղաքացիություն (Իրան-Գերմանիա) ունեն։ Նրանք Իրան են ուղարկել միջուկային զենքի ստեղծման համար օգտագործվող հատուկ արմատուրա


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ