Բրիտանական ոստիկանությունը շրջափակել է Էկվադորի դեսպանատունը Ասանժին ձերբակալելու համար
Աշխարհ
Բրիտանական իշխանությունները սպառնացել են գրոհով վերցնել Էկվադորի դեսպանատունը Լոնդոնում, եթե նրանց չհանձնեն WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Էկվադորի արտաքին գերատեսչության ղեկավար Ռիկարդո Պատինյոի խոսքը (Ricardo Patino).
Ըստ Պատինյոի՝ Լոնդոնում Էկվադորի դեսպանատան դիմաց հերթապահում են բրիտանական ոստիկանության աշխատակիցները՝ պատրաստ յուրաքանչյուր պահի ձերբակալել Ասանժին։ Նախարարի կարծիքով՝ բրիտանական կառավարության դիրքորոշումը Ասանժի գործի վերաբերյալ «անընդունելի է»: «Մենք բրիտանական գաղութ չենք», - ավելացրել է նա:
Ռիկարդո Պատինյոն նաև նշել է, որ Էկվադորը հինգշաբթի օրը՝ օգոստոսի 16-ին, պաշտոնապես կհայտարարի, համաձայն է արդյոք քաղաքական ապաստան տրամադրել Ասանժին։
Նշենք, որ ավստրալացի ծրագրավորող Ջուլիան Ասանժը 2006 թ. ստեղծել է Wikileaks կայքը, որում հայտնվում էր տարբեր տեսակի գաղտնի պետական կազմակերպություններում տեղ գտած կոռուպցիան և չարաշահումները բացահայտող տեղեկատվություն, որը մերկացնում էր ։
2012 թ. հունիսի 19-ին լոնդոնյան դատարանը մերժեց բողոքարկումը ավստրալացուն Շվեդիային հանձնելու մասին դատարանի որոշման դեմ, Ասանժը ապաստան է խնդրել Էկվադորից։ Այդ պահից ի վեր նա գտվում է Էկվադորի դեսպանատանը Լոնդոնում: Եթե Էկվադորը հրաժարվի ապաստան տրամադրել, Ասանժը կարտաքսվի Շվեդիա, որտեղից նրան կարող են ուղարկել ԱՄՆ։ Նշենք, որ Միացյալ Նահանգներում նրան մեղադրանք է ներկայացվել լրտեսության և գաղտնի տեղեկատվության հրապարակման մեջ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ