Կոնգոյում 60 մարդ է մահացել հանքի փլուզման պատճառով
Աշխարհ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մահացել է 60 մարդ։ Տեղական Radio Okapi-ն հայտնում է, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր։
Պատահարը եղել է երկրի արևելյան շրջանում օգտակար հանածոների անօրինական հանքարդյունաբերության ժամանակ։
Փլուզումը տեղի է ունեցել 100 մետր խորության վրա, երբ հանքափորները հասել են հանքի հատակին։ Տեղի իշխանությունները լրագրողներին հայտնել են, որ տեղեկությունը հավաստի է։ Դեպքի վայրում նաև պատմել են, որ հանքը փակ է եղել, սակայն իշխանական զորքի ու ապստամբների միջև տեղի ունեցած հակամարտության պատճառով հսկիչներին ազատել են աշխատանքից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ