Լիաբանանում իրավիճակը սրվել է հարևան Սիրիայում տեղի ունեցող դեպքերի հետ կապված
Աշխարհ
Սաուդյան Արաբիան, Կատարը և Արաբական Էմիրատները կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Լիբանանը այս երկրում բռնության վերջին ալիքի կապակցությամբ, ինչը կապված է հարևան Սիրիայում տեղի ունեցող արյունալի իրադարձությունների հետ։
Երբ հայտնի դարձավ, որ սիրիացի ապստամբները շիական «Հեզբոլլահի» հետ կապ ունեցող լիբանանցու են պատանդ վերցրել, Բեյրութում տեղական շիաները սկսել են ջարդուխուրդ անել սուննիներին պատկանող խանութները։ Լիբանանում հասարակությունը, ինչպես և Սիրիայում, խիստ բաժանված ըստ կրոնական պատկանելության, և սուննիների մեծամասնությունը աջակցում է սիրիական ապստամբներին։
Նշենք, որ Լիբանանում հաճախակի են դարձել նաև մարդկանց պատանդ վերցնելու դեպքերը։ Չորեքշաբթի օրը շիաները հայտարարել են, որ պատանդ են վերցրել ավելի քան 20 սիրիացու ի պատասխան Սիրիայի ապստամբների կողմից լիբանանցու առևանգմանը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ