Կինը ամուսնուն դատի է տվել՝ ամուսնական պարտականությունները չկատարելու համար
Աշխարհ
Իսրայելի քաղաքացին ընտանեկան գործով դատի է տվել ամուսնուն՝ պահանջելով փոխհատուցել ամուսնական պարտականությունները չկատարելու համար։ Հասցված վնասը կինը գնահատում է ոչ ավելի, ոչ պակաս, քան 200 հազար դոլար։ Կնոջ դատապաշտպանը «Գլոբս» թերթին տված հարցազրույցում նշել է, որ իր պաշտպանյալը դատարանին դիմելիս ապրել է խորը հիասթափություն ու բարոյական մեծ վնաս է կրել։
Փաստաբանը նաև ավելացրել է, որ ամուսինը տարիներ շարունակ սեռական հարաբերություն չի ունեցել կնոջ հետ ու նույնիսկ հրաժարվել է քնել նրա կողքին։ Գործի հետաքննության արդյունքում պարզվել է, որ ամուսինները մինչև ամուսնանալը սեքսուալ կապի մեջ են եղել, որը ամուսնությունից հետո դադարել է։ Ամուսինը փորձել է կնոջը համոզել, որ տառապում է իմպոտենցիայով, որն էլ բաժանման հիմնական պատճառ է դարձել։
Մենակ անցկացրած յուրաքանչյուր գիշերվա համար կինը պահանջել է 165 շեկել։ Նրանք ամուսնացած են եղել 10 տարի. այսպիսով՝ այդ տարիների համար ամուսինը պարտավոր է վճարել 600 հազար շեկել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ