Հազարավոր ապօրինի ներգաղթյալներ կկարողանան մնալ ԱՄՆ-ում
ԱՄՆ
ԱՄՆ–ում ապօրինի ներգաղթյալները կկարողանան դիմել այս երկրում ապրելու և աշխատելու ժամանակավոր թույլտվություն ստանալու համար։ Սա միգրացիոն քաղաքականության ծրագրի լայնածավալ բարեփոխումների միայն մասն է։
Մոտ 1,7 միլիոն մարդ կարող է համապատասխանել ծրագրի չափանիշներին, ինչի մասին հունիս ամսին հայտնել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ այսպիսով ընդառաջ գնալով իր իսպանախոս ընտրազանգվածին։ ԱՄՆ իշխանությունները ծրագրում են չարտաքսել ապօրինի ներգաղթյալներին, որոնք այս երկիր են եկել փոքր տարիքում։
Որպեսզի համապատասխանել ծրագրին մասնակցելու չափանիշները, անհրաժեշտ էր գալ ԱՄՆ մինչև 16 տարեկան հասակում և լինել այժմ առնվազն 30 տարեկան, գտնվել ԱՄՆ-ում առնվազն հինգ տարի, ստանալ կրթություն կամ ունենալ քոլեջի դիպլոմ, որպես տարբերակ ծառայություն անցած լինել ԱՄՆ-ի զինված ուժերում։ Ինչպես նաև անհրաժեշտ է չունենալ դատվածություն ՔՕ որոշ հոդվածների համաձայն։
Այս քայլը հիշեցնում է Dream Act օրինագիծը, որի համաձայն երիտասարդ ապօրինի ներգաղթյալները կարող էին օրինականացնել իրենց մնալը այս երկրում: Սակայն այս օրինագիծը այդպես էլ չիրականացավ Կոնգրեսում տարիներ շարունակ քննարկվելուց հետո։
«Այն դեպքում, եթե մարդիկ, որոնք հայտնվել են ԱՄՆ-ում փոքր տարիքում, համապատասխանում են բոլոր պահանջներին, այսուհետ կարող են ապրել առանց վախի առ այն, որ կարող են արտաքսվել և կարող են օգտագործել իրենց տաղանդները ի շահ մեր հզոր մեծ», - ասաց քաղաքացիության և միգրացիայի հարցերով ծառայության ղեկավար Ալեխանդրո Մայորկասը։
Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել ծրագրին, պետք է վճարեն 465 դոլար, ինչպես նաև ներկայացնեն անձը հաստատող և պահանջներին համապատասխանելը հաստատող փաստաթղթեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)