Թուրքիան շարունակում է ընդունել սիրիացի փախստականներին
Մերձավոր Արևելք
Սիրիացի փախստականները շարունակում են փախչել Թուրքիա Ազազ քաղաքում տեղի ունեցած ռմբակոծությունների պատճառով։ Նշենք, որ վերջին երեք օրերի ընթացքում Թուրքիա է ժամանել մոտ երեք հազար փախստական։ Նրանցից մոտ հինգ հարյուրը ուղարկել են հիվանդանոցներ։ Մոտ հարյուր մարդ զոհվել է:
Թուրքիական հիվանդանոցներից մեկի բժիշկը հայտարարել է. «Այսօր Սիրիայի հետ սահմանի անցակետերում մշտապես հերթապահում են շտապօգնության մեքենաներ»։ Փախստականները, որոնցից շատերը կանայք և երեխաներ են, պետք է ոտքով անցնեն տասնյակ կիլոմետրեր։ Վիրավորները շատ հաճախ մահանում են արյան կորստից' բժշկական օգնությունը նրանց ուշ է հասնում»:
Թուրքիական նախարար Բեշր Աթալայը հայտարարել է, որ զինված հակամարտության սկզբից Թուրքիան ընդունել է ավելի քան վաթսուն հազար փախստականի հարևան Սիրիայից, որոնց համար նախատեսված է 10 վրանային ճամբար։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել