Հայաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 89-ամյա քաղաքացի
ՀայաստանԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը»։
Նշենք, որ մինչ այժմ Հայաստանում մահացել էր կորոնավիրուսով վարակված 3 մարդ: