Ամփոփվեց Երիտասարդ ռեժիսորների VI–րդ հանրապետական փառատոնը
Գիտություն և Մշակույթ
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը, Հայաստանի թատերական գործիչների միությունում, միության քարտուղարներ Սոնա Մելոյանը և Լևոն Մութաֆյանն ամփոփեցին Երիտասարդ ռեժիսորների VI–րդ հանրապետական փառատոնը՝ հայտարարելով, որ մենք կարող են վստահորեն նայել մեր թատերական ապագան։
Ամենամյա փառատոնը կազմակերպվել է ՀԹԳՄ կողմից՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ։ Փառատոնի նպատակն է ներկայացնել երիտասարդ ռեժիսորների (մինչև 35 տարեկան) նոր բեմադրությունները՝ բացահայտելով նոր անուններ։
Լ. Մութաֆյանի խոսքերով՝ թատրոնի պատմության վերջին 20 տարվա մեջ սա եզակի դեպք էր, երբ ծավալվում էր համակողմանի, խոր մասնագիտական խոսակցություն։
Ըստ ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանի՝ ներկայացումների մասին խոսելիս, հատկապես, բարձր գնահատեց ոչ միայն այն, որ դրանք ներկայացնում էին տարբեր ժանրեր, այլև այն, որ դրանց մեջ բացակայում էր գավառայնությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում