Հյուսիսային Կորեայի աղջիկներին այլևս չի արգելվում հեծանիվ վարել
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի երիտասարդ առաջնորդը շարունակում է զարմացնել ռեժիմում կատարած իր փոփոխություններով, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Նա չեղյալ է համարել իր պապի ու հոր օրոք գործող օրենքը, համաձայն որի՝ Կորեայի քաղաքային տարածքներում կանանց չէր թույլատրվում հեծանիվ վարել։ Լուրեր են պտտվում, որ երկրի նախկին առաջնորդը շատ էր վշտացել, երբ բարձրաստիճան զինվորականներից մեկի աղջիկը մահացել էր հեծանիվով երթևեկելու ժամանակ մեքենայի հարվածից ու դրա համար էլ արգելել էր աղջիկներին հեծանիվ վարել։
Դրանից հետո է նաև, որ Հյուսիսային Կորեայի Հանրապետության մայրաքաղաքում հեծանիվների համար նախատեսված առանձին երթուղի է ստեղծվել։ Մինչ այդ հեռուստատեսությամբ պարբերաբար խոսում էին այն մասին, որ կիսաշրջազգեստով հեծանիվ վարելը չի համապատասխանում հասարակության բարոյական նորմերին, իսկ կանանց տաբատ հագնելը արգելված էր։ Այժմ այդ օրենքներն էլ իրավական ուժ չունեն։ Նոր առաջնորդը հանել է նաև ջինսերի, բարձրակրունկ կոշիկների և ականջօղեր կրելու վրա դրված արգելքները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ