Եթե ոսպն ու հնդկաձավարը թանկացել են, ընտրեք այլ փոխարինիչներ. նախարար
ՏնտեսությունԵթե ոսպն ու հնդկաձավարը թանկացել են, ընտրեք այլ փոխարինիչներ: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով թանկացումներին:
«Հնդկաձավարի դեպքում արտաքին շուկաներում, անկախ կորոնավիրուսի տարածումից, եղել է գնաճ, բայց խուճապի մատնվելու որևէ առիթ, պատճառ չկա: Կլինեն որոշակի գնային տատանումներ, պետք է դրան հանգիստ վերաբերել: Եթե տեսնում ենք՝ ոսպի և հնդկաձավարի գները բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել մյուս փոխարինիչները, այդպիսով, առհասարակ, նաև շուկան է կարգավորվում»,- նշեց նա:
Անդրադառնալով տնտեսության վրա կորոնավիրուսի հետևանքներին, նկատեց՝ առայժմ վաղ է տարվա կտրվածքով հաշվարկներ հրապարակելը, քանի որ այդ ամենը կախված է նրանից, թե մարդիկ որքանով պատասխանատու կվերաբերվեն իրենց այն պարտականություններին, որոնք այսօրվա իրավիճակով թելադրված են: