Կորոնավիրուսով վարակված 3 պացիենտ է եղել վթարված շտապօգնության մեքենայի մեջ. մանրամասներ
ՀայաստանՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է. «Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։ Վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա են թեթև վնասվածքներ։ Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյաքին վտանգ չի սպառնում»։
Կարդացեք նաև` «Վթարի ենթարկված շտապօգնության մեքենան կորոնավիրուսով վարակված անձ էր տեղափոխում»