«Ժողովուրդ». Այ-շարիկ, այ-նախարար, ա՛յ, ա՛յ, ա՛յ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի շարիկների թեման շարունակվում է բացահայտվել: Պարզվում է, որ Մովսիսյանը խորհրդարանում ժամանակը սպանելու համար հաճախ է խաղեր խաղում, բայց իր բջջային հեռախոսով:
Սակայն այդ չարաբաստիկ օրը, ինչպես հայտնում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, նախարարի բջջայինի լիցքավորումն անմխիթար վիճակում է եղել: Ուստի տեսնելով, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ինչ-որ նամակ է գրում iPAD-ով, Մովսիսյանը խնդրել է այն՝ նախապես հարցնելով՝ մեջը խաղեր՝ շարիկ կա՞: Ստանալով ցանկալի դրական պատասխանը՝ Մովսիսյանը սկսել է ինքնամոռաց գլորել շարիկները: Նախարարի խաղի և Շմայսի հայվանների տպավորության տակ էլ համացանցում «հայտնվել է» նոր սերնդի մի «ԱՅ-ՓԱԴ»՝ «ԱՅ-ՀԱՅՎԱՆ» անվանումով»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ