Երևանի շենքերը չեն դիմանա 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին
Հասարակություն
Երևանի 4850 բազմաբնակարան շենքերի 5 տոկոսը սեյսմակայուն չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը:
Նրա հավաստմամբ` Աջափնյակ վարչական շրջանի շենքերը կարող են դիմանալ առավելագույնը 8 բալ ուժգնությամբ երկրաշարժին, իսկ ավելի ուժեղ երկրաշարժի դեպքում փլուզումները անխուսափելի կլինեն:
Զ. Խլղաթյանի խոսքերով` 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո իրենք մշակել են ազգային նորմեր, որոնց համապատասխան էլ այժմ կառուցվում են շենքերը, սակայն չափանիշները փոխվել են:
Նրա կարծիքով, այսօրվա առաջնահերթ խնդիրը բնակչության իրազեկվածության մակարդակը բարձրացնելն է, ինչպես նաև` շենքերի ամրացումը, ինչը բավական լուրջ ֆինանսական միջոցներ է պահանջում:
«Եթե խորհրդային տարիներին թույլատրվում էր կառուցել մինչև 5 հարկանի քարե շենքեր, ապա այսօր հարկերի թույլատրելի սահմանը 4 է: Լավագույն տարբերակն այն է, որ 50 տարուց ավելի բնակեցված շենքերը վերացվեն և կառուցվեն նորերը, բայց քանի որ ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում դա հնարավոր չէ, պետք է գոնե ուժեղացնենք այդ շենքերի սեյսմիկ պաշտպանվածությունը»,- ասաց նա:
Այս նպատակով Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը արդեն մշակել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկացրել Երևանի սեյսմիկ ռիսկերի նվազեցման ծրագիր:
Aysor.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը