Ծխախոտները միանման տուփերով կվաճառեն
Աշխարհ
Ավստրալիական դատարանը հավանության է արժանացրել աշխարհում առաջին օրենքը, որը պարտադրում է ծխախոտները վաճառել միանման տուփերով:
Դատարանը մերժել է ծխախոտագործական ընկերությունների բողոքն աշխարհում առաջին հակածխախոտային օրենքի կապակցությամբ, որը արտադրողներին պարտադրում է ողջ ծխախոտային արտադրատեսականին վաճառքի հանել միանման փաթեթավորմամբ։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Այժմ ծխախոտները Ավստրալիայում պետք է վաճառվեն ձիթապտղի գույն ունեցող տուփերով, որոնց վրա ընկերությունների խորհրդանշանների փոխարեն պետք է տպագրվեն ծխախոտի վնասների մասին զգուշացումներ: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի ս.թ. դեկտեմբերի 1-ին:
Ծխախոտ արտադրողները, որոնց մեջ են Japan Tobacco-ն, British American Tobacco-ն, Philip Morris International-ը և Imperial Tobacco Group-ը, փորձել են համոզել դատարանին, որ ֆիրմային խորհրդանիշները ծխախոտատուփերին պատկերելու արգելքը ոտնահարում է իրենց մտավոր սեփականության իրավունքները: Սակայն այդ փաստարկը դատարանը չի ընդունել և, միաժամանակ, այդ որոշման համար բացատրություն չի ներկայացրել: Ինչևէ: Այս նախադեպն արդեն հետաքրքրել է եվրոպական երկրներին, Կանադային և Նոր Զելանդիային, որոնք հետաքրքրություն են արտահայտում ծխելու դեմ պայքարելու այդ եղանակի նկատմամբ:
Ծխախոտի տուփերի ունիֆիկացման քննարկումներ են ընթանում նաև Մեծ Բրիտանիայում: Բայց և այնպես այնտեղ զգուշանում են, որ նման գործողությունը կխախտի Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև երկրի ստանձնած պարտավորությունները:
ԱՀԿ-ին հասցեագրված բողոքներից չի խուսափել նաև Ավստրալիան: Հակածխախոտային նոր ալիքի դեմ իրենց հավակնություններն Առևտրի միջազգային կազմակերպությանն են ներկայացրել Հոնդուրասը, Ուկրաինան և Դոմինիկյան Հանրապետությունը:
Փաստինֆո


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ