ՀԱՀ–ում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա
Աշխարհ
Հարավաֆրիկյան Հանրապետությունում ոստիկանությունը կրակ է բացել մի քանի հազար ցուցարար–հանքափորներից կազմված ամբոխի ուղղությամբ, որոնք աշխատավարձի բարձրացում են պահանջել։ Այս մասին հայտնում է BBC–ն։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Յոհանեսբուրգ քաղաքի հյուսիս–արևմուտքում գտնվող Լոնմին հանքավայրի տարածքում 18 սպանված մարդու դի կա։
Ականատեսի վկայությամբ՝ ոստիկանությունը սկզբում փորձել է ցուցարարներին ցրել արցունքաբեր գազի միջոցով։ Սակայն այնուհետև ստիպված են եղել կրակ բացել նրանց ուղղությամբ։
Նշենք նաև, որ 10 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան, է զոհվել արդեն մեկ շաբաթ ընթացող ընդհարումների հետևանքով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ