Պարետի որոշմամբ 6 ժամով գործունեության կասեցման որոշում է կայացվել արդեն 42 տնտեսվարողի նկատմամբ
Հայաստան
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումների ընթացքում արձանագրված խախտումները հիմք ընդունելով` ՀՀ պարետի որոշմամբ 6 ժամով գործունեության կասեցման որոշում է կայացվել արդեն 42 տնտեսվարողի նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում:
«ԱԱՏՄ-ն շարունակում է թեժ գծով ստանալ բողոքներ։ Դրանց հիմքով եւ սեփական նախաձեռնությամբ Երեւանում եւ մարզերում շուրջ 300 տնտեսվարողի մոտ դիտարկվել է աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վիճակը։
Հիմնական խախտումներն առնչվում են աշխատողներին դիմակներով ու ձեռնոցներով, ախտահանման միջոցներով չապահովելուն, առանձին հանդերձապահարանների ու հոսող ջրի բացակայությանը»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)