«ՉԻ». Տնտեսական աճի մեխանիկան
Հայկական Մամուլ
«Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, թե Հայաստանի համար ճգնաժամն այլեւս այնքան վտանգավոր չէ, տնտեսության ցուցանիշներն էլ բավականին դրական են:
«ՉԻ»- Եթե հիշում եք, վերջերս ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց հոկտեմբեր ամսվա ցուցանիշները, եւ պարզվեց, որ սեպտեմբերի համեմատ տնտեսությունը միանգամից 18 տոկոսով անկում է արձանագրել: Դրանից հետո Տիգրան Սարգսյանը մի լավ մուննաթ եկավ այդ ծառայության ղեկավարի վրա, ու մի քանի օր անց սա նոր թվեր ներկայացրեց, որոնց համաձայն` Հայաստանում գնաճի ցուցանիշները թույլատրելի միջակայքում են: Նման «մեղայականից» հետո էկոնոմիկայի նախարարն, իհարկե, իրավունք ունի պնդելու, որ ճգնաժամը մեզ համար այլեւս վտանգավոր չէ: Մի խոսքով` վտանգը չեզոքացվել է:
Բայց սրանք, համաձայնվեք, կիսատ-պռատ միջոցառումներ են: Ավելի ճիշտ կլիներ վիճակագրական ծառայության պետին բռնել, թեւերը կապկպել ու մի քանի անգամ քացով հարվածել «պոչկեքին»: Հավատացնում ենք` Հայաստանում միանգամից երկնիշ տնտեսական աճ կարձանագրվեր, աղքատության մակարդակը կնվազեր, գնաճի փոխարեն էլ ամեն ինչ կէժանանար: Հուսով ենք` եկող ամիս հենց այդպես էլ կանեն: Թե չէ ինչքա՞ն կարելի է դիմանալ ճգնաժամի պայմաններում»՝ հաղորդում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ