Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում Երևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Կիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Զելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համար 

Խմորումներ` օդանավակայանի մաքրության պահպանման համար հայտարարված մրցույթում

Տնտեսություն

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի շենքերի և տարածքների մաքրման աշխատանքների կազմակերպման համար սույն թվականի փետրվարի 3-ին մրցույթ է հայտարարվել: Մրցույթին մասնակցող ընկերությունները 4-ն էին` «SKY GROUP» ՍՊԸ-ն, «FEKA LUXS» ՍՊԸ-ն, «CLEANERS» ՍՊԸ-ն և «CLEAN LINE» ՍՊԸ-ն.

Մեր տեղեկություններով, մրցույթի ընթացքում լուրջ խմորումներ են առաջացել: Բանն այն է, որ շուրջ 10 տարվա ընթացքում նշված ծառայություններն իրականացնելու համար երբևիցե մրցույթ չի հայտարարվել և պայմանագիրը կնքվել է միայն «ՖԵԿԱ-ԼՅՈՒՔՍ» ՍՊԸ-ի հետ:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մրցույթին մասնակցող «ՍԿԱՅ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Անի Մաթևոսյանը նշեց, որ հավանաբար հեղափոխությունից հետո շատ կազմակերպություններ փոխել են իրենց դիրքորոշումը և կոռուպցիոն, մոնոպոլ մթնոլորտի ստեղծման վտանգից զերծ մնալու համար սկսել են պայմանագրեր կնքելուց առաջ մրցույթ հայտարարել. «Ինձ համար զարմանալի էր մրցույթի անցկացումը, քանի որ տարիներ շարունակ մեկ կազմակերպություն է մատուցել այդ ծառայությունները: «ARMENIA» միջազգային օդանավակայանի կողմից հայտարարված մրցույթի փաթեթների բացման նիստը տեղի է ունեցել մարտի 10-ին, չնայած որ մրցույթի փաստը ի սկզբանե հուսադրող էր, սակայն բացման նիստին տարօրինակ իրադարձություններ են տեղի ունեցել: Առաջինը` բացակա մասնակցի ծրարի բացման խոչընդոտումն էր հանձնաժողովի որոշ անդամների կողմից, երկրորդն այն էր, որ  հանձնաժողովի անդամները ուշադրություն չէին դարձնում գնային առաջարկներին և ոչ մի տարբերակով չհամաձայնվեցին բարձրաձայնել առաջարկված գինը յուրաքանյուր կազմակերպության կողմից, ինչը նույնպես տարօրինակ էր: Այնուհետև գնահատող հանձնաժողովը մեզ ասաց, որ բոլոր փաստաթղթերը ստուգելուց հետո որակավորված ընկերության ներկայացուցիչները կհրավիրվեն գների նվազեցման շուրջ բանակցությունների` մարտի 17-ին, որը, սակայն, տեղի չունեցավ: Մարտի 16-ին մեզ նամակ գրեցին, որ որակավորում չենք անցել և ոչ միայն մենք, այլև այն կազմակերպությունը, որը 10-յակ տարիներ գործել է օդանավակայանում: Պատճառաբանեցին, թե մեր ընկերությունը չի համապատասխանում իրենց կողմից ներկայացված պահանջին` նվազագույն 5 տարվա մասնագիտական փորձ ունենալուն, չնայած նրան, որ մեր կողմից ներկայացված փաթեթում առկա էին փաստաթղթեր, որոնք վկայում էին՝ 2015թ. սկսած մեր ծավալած գործունեության մասին: Մեր բոլոր փորձերն` ինչ-որ պատասխան ստանալու տվյալ որոշման առթիվ, ապարդյուն էին: Դրանից հետո մենք վերջնական բողոք ներկայացրեցինք ՀՀ ֆինանսների նախարարության գնումների հետ կապված բողոքներ քննող անձին, որպեսզի «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն փոխի մեր ընկերությանը չորակավորելու հանգամանքը, կայացնի մեր կազմակերպությանը որակավորելու որոշում և շնորհի պայմանագրի կնքումը: Հուսով եմ, որ հետևելով ՀՀ վարչապետի հորդորներին՝ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձը արդար կգտնվի և մենք իրոք ականատես կլինենք օրինական որոշման կայացմանը»,- ասաց Անի Մաթևոսյանը:

Նկատի ունենալով, որ մրցույթի արդյունքների վերաբերյալ մասնակից «ՍԿԱՅ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն բողոք է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարության գնումների հետ կապված բողոքներ քննող անձին՝ Գրիգոր Ներսիսյանին, փորձեցինք կապ հաստատել վերջինիս հետ և պարզել՝ հնարավո՞ր է, որ տվյալ մրցույթի Գնահատող հանձնաժողովը թույլ տար ակնհայտ խախտում մասնակիցների որակավորման հարցում: Սակայն Գրիգոր Ներսիսյանը հրաժարվեց բանավոր պատասխանել այս և մեզ հուզող մյուս հարցերին՝ նշելով, որ դրանք ուղարկենք էլեկտրոնային հասցեին խոստանալով` «Մի հրապարակեք հոդվածը, մենք սեղմ ժամկետում կպատասխանենք», սակայն 2 օր է նրանից պատասխան չենք ստանում: Նշենք, որ ապրիլի 9-ին նշանակված նիստը, որի ժամանակ պետք է հրապարակվեր այս բողոքի վերաբերյալ որոշումը, մեր հեռախոսազանգերից հետո հետաձգվեց: Gnumner.am կայքում տեղադրվեց տեղեկություն նիստի անժամկետ հետաձգման մասին:

Փորձեցինք զրուցել նաև մրցույթի Գնահատող հանձնաժողովի քարտուղար Գուրգեն Սարգսյանի հետ, ով նախ ասաց, որ տեղը հարմար չէ և չի կարող պատասխանել մեր հարցերին, այնուհետև ավելացրեց, որ ինքը կարող է տալ ցանկացած հարցի պատասխան, բայց երբ վերադառնա արձակուրդից, իսկ նա աշխատանքի կվերադառնա մայիսի մեկից հետո միայն: Ելնելով այս ամենից` մենք մեր ուշադրության կենտրոնում կպահենք հետագա զարգացումները և կողմերից պատասխան ստանալու դեպքում` կհրապարակենք նաև նրանց տեսակետը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. Զաքարյան
Ամենադիտված