«Հրապարակ». Փոխնախարարների ու մի քանի փոխմարզպետի պաշտոնները դեռ թափուր են
Հայկական Մամուլ
ԲՀԿ-ական փոխմարզպետներին ու փոխնախարարներին ազատելուց հետո ընդամենը մի քանի նշանակում է եղել: Ինչպես գրում է «Հրապարակ»-ը, փոխնախարարների ու մի քանի փոխմարզպետի պաշտոնները դեռ թափուր են: Ըստ թերթի կառավարության աղբյուրների՝ հաջորդ շաբաթվանից կսկսեն թափուր պաշտոններում նշանակումներ անել:
Այս առումով հատկապես անհանգիստ են ՕԵԿ-ականները: Արդեն մի քանի ամիս է՝ նրանք սպասում են խոստացված պաշտոններին, իսկ Բաղրամյան 26-ում լրջորեն ծանրութեթև են անում արժանիների ցանկը: Ինչ վերաբերում է փոխմարզպետներին, ապա Արմավիրում գործադիրը հավանաբար կանգ կառնի գեներալ Մանվելի հովանավորյալի՝ մարզպետի խորհրդական, ՀՀԿ Էջմիածնի կառույցի ղեկավար Մովսես Քարտաշյանի վրա: Թեև ԲՀԿ-ական փոխմարզպետի ազատվելուց հետո այս պաշտոնի կարիքն առանձնապես չկա, քանի որ այդ և մի շարք այլ տեղակալների պաշտոններ ժամանակին հորինվել են կոալիցիոն գործընկերոջը գոհացնելու համար։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին