«Ժողովուրդ». Զանգվածային արտահոսք ՀՀԿ–ի՞ց
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այս օրերին Գյումրիում ՀՀԿ-ից զանգվածային արտահոսք է սկսվել:
Ընդ որում, ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ են ներկայացնում մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շրջապատին: Հերթը հասել է նաև քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների աշխատակիցներին, որոնք ժամանակին Ղուկասյանի հրահանգով կոլեկտիվով որդեգրել էին տարոնանժդեհական գաղափարախոսություն:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ անակնկալի եկած ՀՀԿ-ականներն այս օրերին մարդկանց համոզում են հետ վերցնել դիմումները՝ ընդհուպ մինչև սպառնալով ազատել աշխատանքից:
Երեկ, սակայն, ՀՀԿ-ից հերքել են այս լուրերը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին