Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 725-ի. Ermenihaber
Թուրքիա
Թուրքիայում ապրիլի 7-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 76 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված շուրջ 20․023 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3․892 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 76 դեպք։ Գրել է Ermenihaber-ը։
1․474 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 1․582 հիվանդ։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 34․109 հաստատված դեպք և մահվան 725 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 222․868 թեստավորում։
Քոջան նաև հաղորդել է, որ ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվելու ամենաշատ դեպքեր գրանցվել են տղամարդկանց մոտ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)