«Առավոտ». ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ համագործակցելու խնդիր չի դրել
Հայկական Մամուլ
Դավիթ Շահնազարյանը շատ լավ պատասխանել էր, ես ի՞նչ ասեմ,- «Առավոտի» հարցին` ինչպե՞ս կմեկնաբաներ ՀԱԿ-ից Դավիթ Շահնազարյանի դուրս գալը, ասել է ՀՀՇ վարչության նախկին անդամ Շահեն Պետրոսյանը: Նա ասել է, որ Շահնազարյանի հետ շփվում են, ընկերություն են անում, բայց այդ թեմայով չեն խոսել: Միայն մամուլից, նրա տված բացատրություններից հասկացել է, որ պատճառը ՀԱԿ-ի` ԲՀԿ-ի հետ համագործակցելն է:
«Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ համագործակցելու խնդիր չի դրել: Մի խնդրի շուրջ` արդար ընտրություններ, բանակցել են ու այնտեղ Դաշնակցությունն էլ կար: Ինչո՞ւ դա չի ասվում: Լա՞վ էր այդ համագործակցությունը, թե` ոչ, չգիտեմ: Բայց որ չհամագործակցեին էլ` արդյունքը նույնը կլիներ. ԲՀԿ-ն մեկա իր ընտրակաշառք տրակտորները պիտի բաժաներ բարեգործության անվան տակ»,- ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան «Առավոտ»-ի հետ զրույցում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին