«Ժողովուրդ». ԱԺ էթիկայի հանձնաժողովը դիմում-բողոքներ է ստացել
Հայկական Մամուլ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն արդեն երեք պատգամավորի վերաբերյալ դիմում-բողոքներ է ստացել: Ավելին, ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել իր աղբյուրներից, հանձնաժողովն օգոստոսի վերջին, ենթադրվում է` ամսի 30-ին կամ 31-ին, հրավիրելու է նիստ, և այնտեղ էլ քննարկելու են պատգամավորների դեմ ներկայացված դիմումները:
Աժ Էթիկայի հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը թերթի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունները:
«Այս ընթացքում Աժ երեք պատգամավորների դեմ երեք բողոք է ներկայացվել»,-ասել է նա, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ որ պատգամավորների դեմ են ներկայացվել դիմումները:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին