«Ժողովուրդ». Ահազանգ քաղաքացիներից. Բիլայնի տրամադրած 30 անվճար րոպեները հնարավոր չէ օգտագործել
Հայկական Մամուլ
Օգոստոսի 7-ին «Բիլայն»-ը մոտ 5 ժամով արգելափակել էր բջջային կապը, և նմանատիպ գործելակերպը կարծես ավանդույթ է դարձել այս ընկերության համար:
Երեկ էլ որոշել էր այդ «տառապանքի» համար մարդկանց 30 անվճար րոպեներով պարգևատրել: Սակայն երեկ՝ ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ»-ը քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ հիմա էլ այդ րոպեները չեն կարողանում օգտագործել, քանի որ զանգահարելու դեպքում օպերատորը «հայտարարում» է.
«Դուք չեք կարող զանգահարել, քանի որ Ձեր հաշվին գումար չկա»:
Քաղաքացիները հավելել են, որ չնայած այն բանին, որ իրենք չեն կարողանում այդ անվճար րոպեներով զանգահարել, այդքանից հետո էլ «Բիլայն» ընկերությունը պարտադրում է այդ րոպեները օգտագործել մինչև ամսի 26-ը, հակառակ դեպքում դրանք կզրոյանան:
Մեկնաբանությունների համար երեկ թերթը զանգահարել է ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանին: Սակայն վերջինս չի պատասխանում զանգերին, հավանաբար նրա հեռախոսի կապն էլ լավ չէր գործում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին