Գիտնականները արձանագրում են՝ զարգացող երկրներում ավելացել է ծխողների թիվը
Աշխարհ
Lancet բժշկական ամսագրի անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ զարգացող երկրներում ավելացել է ծխողների թիվը, հայտնում է BBC Russian-ը։ Կտրուկ աճել է նաև ծխող կանանց թիվը, այս մասին փաստում է 16 երկրներում անցկացրած հարցումների արդյունքը։ Նշենք, որ հարցված երկների ընդհանուր բնակչությունը 3 միլիարդ է։ Մարդիկ ավելի հազվադեպ են թողնում ծխելը զարգացող երկրներում, իսկ շատ երկրներում ծխելու դեմ տարվող պայքարի քաղաքականությունը անարդյունավետ է։
Ի տարբերություն նոր զարգացող երկների՝ հարուստ երկրներում ծխելը մահերի մեծ մասի պատճառ է դառնում։ Սակայն գիտնականները նշում են, որ շուտով իրավիճակը կփոխվի, քանի որ հարուստ երկրներում ծխողների տոկոսը գնալով նվազում է։
Ծխողների քանակով առաջին տեղում Ռուսաստանն է, որին հաջորդում է Թուրքիան, Լեհաստանը, Ֆիլիպիններն ու Չինաստանը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ