Բարաք և Միշել Օբամաների առաջին համբույրի տեղում հուշարձան է կանգնեցվել
ԱՄՆ
ԱՄՆ-ն նախագահը իր ապագա կնոջը առաջին անգամ համբուրել է 1989-ին իրենց հայրենի Չիկագո քաղաքի սրճարաններից մեկում։ ИТАР-ТАСС-ը հաղորդում է, որ այդ վայրում կանգնեցրել են իրադարձության մասին պատմող գրանիտե հուշարձան։
Օբաման կնոջ հետ ծանոթացել է 1988-ի ամռանը Չիկագոյի հայտնի իրավաբանական ընկերություններց մեկում աշխատելու ժամանակ։ Չնայած Միշելը Բարաքից տարիքով փոքր է, բայց այդ ժամանակ եղել է ուսանող Բարաքի իրավաբանական պրակտիկայի ղեկավարը։ Ինչպես պատմել է
ԱՄՆ-ի նախագահը՝ Միշելը համաձայնել է հանդիպել միայն մի քանի անգամ խնդրելուց հետո։ Նրանք հանդիպել են Baskin Robbins սրճարանում։
Հուշարձանը պատրաստված է կես տոննա կշռող գրանիտից, որի վրա ամրացված է Բարաքի ու Միշելի նկարով ցուցատախտակ։ Այս տարվա հոկտեմբերին ամուսինները կնշեն իրենց ամուսնության 20-ամյակը։
Նշենք, որ հուշարձանը կանգնեցվել է առաջին համբույրի տեղում գտնվող առևտրային կենտրոնի աշխատակիցների նախաձեռնությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)