ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների, արաբական երկրների և Թուրքիայի ներկայացուցիչները կքննարկեն իրավիճակը Սիրիայում
Աշխարհ
Այսօր Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում, կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների, մի շարք արաբական երկրների և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը: Կողմերը կքննարկեն միջազգային հանրության հետագա քայլերը Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ կապված։ Այս մասին հաղորդում է Радио Свобода-ն:
Հիշեցնենք, որ երեկ Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել հետ կանչել գարնանը Սիրիա ուղղարկված միջազգային դիտորդներին։ Վերջին դիտորդները կլքեն Դամասկոսը օգոստոսի 24-ին: Իսկ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ղեկավարի տեղակալ Էդմոն Մուլեն հինգշաբթի օրը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը և ապստամբները «ընտրել են պատերազմի ճանապարհը»:
Նշենք, որ հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ ալժիրցի դիվանագետ, 78 – ամյա Լախդար Բրահիմին համաձայնել է սեպտեմբերի 1-ից Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդի պաշտոնում փոխարինել Քոֆի Անանին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ