Ֆրանսիացի վարորդը պնդում է, որ Ժերար Դեպարդիեն ծեծել է իրեն
Աշխարհ
Ֆրանսիացի ավտոմոբիլիստը դատախազություն բողոք է ներկայացրել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի դեմ՝ պնդելով, որ վերջինս ծեծել է իրեն։ Ինչպես նշվում է, բողոքի առիթ դարձած միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Փարիզում, փոխանցում է Korrespondent.net։ Նշենք, որ Դեպարդիեի մոտոռոլերը բախվել է ավտոմեքենայի։ Մեքենայի վարորդի խոսքով՝ վեճի ընթացքում, Ժերար Դեմարդիեն հարվածել է նրան։ Դերասանի ներկայացուցիչները այս լուրը դեր չեն մեկնանաբել։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվար ամսին հայտնի դարձավ, որ Դեպարդիեն կմարմնավորի Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Դոմինիկ Սթրոս Կանին վերջինիս հետ կապված սեքս-սկանդալի մասին ֆիլմում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ