«Բիլայն»-ը պարզաբանում է առաջացած խնդիրները
Հասարակություն
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը իր հրապարակումներից մեկում գրել է, որ օգոստոսի 7-ին «Բիլայն»-ի մոտ 5 ժամով արգելափակելու պատճառով հատկացված 30 անվճար րոպեները քաղաքացիները չեն կարողանում օգտագործել, քանի որ զանգահարելու դեպքում օպերատորը «հայտարարում» է.
«Դուք չեք կարող զանգահարել, քանի որ Ձեր հաշվին գումար չկա»:
Lurer.com-ը «Բիլայն» ընկերության մամլո բաժնից փորձեց պարզել ի՞նչն է խնդիրը, որ մարդիկ չեն կարողանում օգտվել հատկացված րոպեներից: Մեզ հայտնեցին, որ քաղաքացիները անվճար րոպեները կարող են օգտագործել այսօրվանից սկսած։
Անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել օգոստոսի 17-ից Ժ 0:00-ից՝ 10 օրվա ընթացքում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը