Հարավային Աֆրիկայում ոստիկանները կրակել են ապստամբ հանքափորների վրա
Աշխարհ
Հարավային Աֆրիկայի ոստիկանությունը կրակել է Յոհաննեսբուրգ քաղաքից 100 կմ հեռավորության վրա գտնվող պլատինի հանքում աշխատող հանքափորների վրա։ Ինչպես հայտնում է Reuters-ը՝ կրակոցների հետևանքով մահացել է 12 մարդուց ոչ պակաս։ Իսկ «Ժողովրդական դաշինք» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները հայտնել են 38 զոհերի մասին։ Ոստիկանությունը հրաժարվել է պաշտոնապես հաստատել զոհերի թիվը։ Կրակոցները սկսվել են փայտե մահակներով զինված հանքափորների ու ոստիկանների միջև բախումների ամենասկզբում։
Երկրի նախագահը հայտարարել է, որ ցնցված է կատարվածով ու հանձնարարել է իրավապահ մարմիններին անել հնարավոր ամեն ինչ իրավիճակը վերահսկելու ու մեղավորներին պատժելու գործում։
Ինչպես նաև հայտնում են, որ հանքում ցուցարարների թիվը հասել է 3 հազարի։
Reuters-ը ընդգծում է, որ համաշխարհային շուկայում պլատինի գները 2%-ով աճել է Հարաֆային Աֆրիկայում տեղի ունեցածի պատճառով, որտեղ գտնվում է պլատին պաշարների 80%-ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ