Աշխարհի 30 քաղաքներում կպաշտպանեն Pussy Riot -ին
Աշխարհ
Նյու Յորքում, Լոնդոնում, Վիլնյուսում և աշխարհի մոտ 30 քաղաքներում տեղի կունենան ակցիաներ ի պաշտպանություն Pussy Riot–ի։ Աղջիկների վերաբերյալ որոշման կայացման օրը տասնյակ խմբեր, որոնք ծագել են անկախ միմյանցից, դուրս կգան փողոց։ Ընդ որում Նյու Յորքում և Նիցայում ակցիաները նախատեսված է անցկացնել ոչ թե Ռուսաստանի դեսպանատան առաջ, այլ Մոսկվայի պատրիարքարանի հետ կապված ուղղափառ եկեղեցիների մոտ։
«Միայն Նյու Յորքում տեղի կունենա միանգամից մի քանի միջոցառում: Ամեն ինչ կսկսվի եկեղեցու դիմաց, դրանից ցուցարարների խումբը կտեղապոխվի Ռուսաստանի հյուպատոսության մոտ, որտեղ և կսկսվի ներակայցումը. դերասանները տեքստեր կկարդան հենց Pussy Riot-ի դատավարությունից», - ասել է Քաղաքացիական ազատությունների միջազգային հիմնադրամի ղեկավար, հասարակական գործիչ Ալեքսանդր Գոլդֆարբը։ Նմանատիպ միջոցառում տեղի կունենա նաև Լոնդոնում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Ալեքսանդր Գոլդֆարբը հույս է հայտնել, որ Մոսկվայում, այսօր կհրապարակվի վճիռը Pussy Riot–ի աղջիկների գործով, դատարանի դիմաց կահավաքվեն մեծ քանակությամբ մարդիկ։
Հիշեցնենք, որ Pussy Riot Փանք խմբի երեք մասնակիցների՝ Նադեժդա Տոլոկոննիկովային, Մարիա Ալյոխինային, Եկատերինա Սամուցեւիչին, մեղադրանք է ներկայացվել ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով' «Խուլիգանություն»' Մոսկվայում Քրիստոս փրկչի եկեղեցում «Աստվածամայր, վռնդիր Պուտինին» շարականը երգելու համար: Առավելագույն պատիժը 7 տարվա ազատազրկումն է:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ