Նորվեգիայի ոստիկանապետը հրաժարական է տվել Բրեյվիկի գործով հրապարակված զեկույցի պատճառով
Աշխարհ
Նորվեգիայի ոստիկանապետ Օյսթեն Մելանդը հրաժարական է տվել ոստիկանության գործողությունների վերաբերյալ քննադատության պատճառով, որը տեղ էր գտել Օսլոյում և Ուտոյա կղզում Անդերս Բրեյվիկի կատարած սպանությունների գործով տասն անկախ փորձագետներից կազմված նորվեգական հանձնաժողովի եզրակացության մեջ։
Մելանդի դիմումում, մասնավորապես, նշվում է, որ Մելանդի հրաժարականի պատճառ է հանդիսացել այն, որ ոստիականապետը դադարել է վստահություն զգալ իր հանդեպ արդարադատության նախարարի և այլ առաջատար քաղաքական գործիչների կողմից հանձնաժողովի եզրակացության հրապարակումից հետո։
Նշենք, որ հանձնաժողովի զեկույցում ասվում է նաև, որ Ուտոյա կղզում գնդակոծության զոհերի թիվը կարող էր ավելի քիչ լինել, եթե ոստիկանությունը գործեր ավելի արագ։ Նշենք, որ ոստիկանության աշխատակիցները ժամանել էին կղզի Բրեյվիկի հրաձգությունից մեկուկես ժամ անց։ Հիշեցնենք, որ ահաբեկչության զոհ է դարձել 77 մարդ՝ 8 մարդ մահացել է Օսլոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, իսկ 69-ը մարդ՝ Ուտոյա կղզում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ