ԱՄՆ-ում էկրաններին կհայտնվի Ուիթնի Հյուսթոնի մասնկացությամբ վերջին ֆիլմը
ԱՄՆ
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ԱՄՆ-ում էկրաններին կհայտնվի ռեժիսոր Սալիմ Աքիլի երաժշտական Sparkle դրաման, որտեղ Ոիթնի Հյուսթոնը մարմնավորում է գլխավոր հերոսուհիներից մեկին։ Ֆիլմի նկարահանման աշխատանքները ավարտվել են 48-ամյա երգչուհու հանկարծակի մահից երեք ամիս առաջ։
Նշենք, որ ժապավենը նվիրված է Հարլեմում առանց հայր մեծացած երեք քույրերին, ովքեր հետագայում դարձել են հայտնի։ Ութնիի հերոսուհու կերպարը և կենսագրությունը չափազանց նման է երգչուհու աստղային պատմությանը. նա ևս մեծացել է Նյուարքի աֆրոամերիկյаն թաղամասերում՝ անցնելով դեպի փառքը տանող գրեթե նույն ուղին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)