«ՉԻ». Արդյունավետ դեբատներ
Հայկական Մամուլ
««Խորհրդարանը դեբատների տեղ է, եւ նիստերի դահլիճում նույնիսկ եթե անզսպություն է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ դա հանցագործություն է»,– հայտարարել է Գալուստ Սահակյանը եւ տարակուսել, թե ինչո՞ւ պիտի պատգամավոր Առաքել Մովսիսյանը պատժվի:
«ՉԻ»- Փաստորեն, ըստ Գալուստ Սահակյանի, պատգամավորներ Առաքել Մովսիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը դեբատների մեջ էին, եւ յուրաքանչյուրը փորձում էր հնարավորինս համոզիչ հիմնավորել դիմացինի` հայվան լինելու հանգամանքը: Դեռ լավ է, որ նիստը վարողն այդ հարցը չի ներառել օրակարգ եւ ելույթների համար ոչ մեկին չի հերթագրել: Թե չէ ստիպված կլինեին գլխադասային հանձնաժողով նշանակել (ենթադրաբար` գյուղատնտեսներից կազմված), խմբակցություններին ձայնի իրավունք տալ եւ այլն:
Ըստ երեւույթին, Գալուստ Սահակյանին թվացել է, թե «դեբատ» եւ «դեբիլ» բառերը նույն արմատն ունեն, բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ տվյալ դեպքում դեբատները շատ արդյունավետ են եղել: Համենայն դեպս` հասարակությունը կարողացել է իր համար պարզել, թե կողմերից որի պնդումն է արդարացի, եւ որինը` ոչ: Իսկ սա, համաձայնվեք, ամենակարեւորն է»,– գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ