Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը
Աշխարհ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 8-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը՝ տիկնոջ՝ Վաֆաա Սուլեյմանի հետ:
Այցի ընթացքում Լիբանանի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նախատեսվում է նաև հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի