Էրդողանը չի ընդունել ՆԳ նախարարի հրաժարականը
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ընդունել ՆԳ նախարարի հրաժարականը, հայտնում է Ermenihaber-ը։ «Պարոն նախարարն իր հրաժարականը ներկայացրել է պարոն նախագահին։ Նախագահը նրան տեղեկացրել է, որ հրաժարականի պահանջը պատեհ չի համարում։ ՆԳ նախարարի հրաժարականը չի ընդունվել, ուստի նա շարունակելու է պաշտոնավարել»,- ասված է նախագահականի հայտարարության մեջ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար, նախագահ Էրդողանի հավատարիմ զինակից Սուլեյման Սոյլուն ապրիլի 12-ի ուշ երեկոյան հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Պատճառը ՆԳ նախարարության կողմից անակնկալ կերպով ապրիլի 10-ի ժամը 00։00-ից մինչ ապրիլի 13-ի նույն ժամը Թուրքիայի 31 խոշոր քաղաքներում հայտարարված փողոց դուրս գալու արգելքի հետևանքով առաջացած խառնաշփոթն է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)