Իրավախախտում թույլ տված որևէ տնտեսվարող չի խուսափելու պատասխանատվությունից․ ՏՄՊՊՀ զգուշացումը (տեսանյութ)
Տնտեսություն
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը զգուշացմամբ դիմել է տնտեսվարողներին: «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները և տեղեկացնում՝ արտակարգ դրության պայմաններում իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք: 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ հանձնաժողովն այդ մասին զգուշացում էր տվել սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարողներին: Տեղեկացնում ենք նաև, որ հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում է իրականացնում շուկայում և արձագանքելու է հնարավոր իրավախախտման բոլոր դեպքերին: Իրավախախտում թույլ տված որևէ տնտեսվարող չի խուսափելու պատասխանատվությունից: Որոշմանը կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում՝www.competition.am»,- հայտնում են ՏՄՊՊՀ-ից:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)