Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների
Հասարակություն
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստներն այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև անցկացրին հերթական բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կային պաստառներ «Ազատություն Տիգրանին», «Ազատություն Դավիթին» գրառումներով:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի յոթ երիտասարդ ակտիվիստների և ոստիկանների միջև 2011-ի օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճին հարակից տարածքում բախում էր տեղի ունեցել, որի հետևանքով էլ բերման էին ենթարկվել և հաջորդ օրն իսկ ձերբակալվել: Նրանցից 6-ին չբացակայելու ստորագրությամբ ազատ էին արձակել, իսկ Տիգրան Առաքելյանը շարունակում է կալանավորված մնալ, քանի որ մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
Նշենք նաև, որ ըստ ՀԱԿ ակտիվիստների դատավճռի Տիգրան Առաքելյանը դատապարտվեց վեց տարի ժամկետով, Արտակ Կարապետյանը՝ երեք տարի, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը՝ երկուական տարի ժամկետով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը